Փետրվարի 23-ին՝ Երևանի ժամանակով ժամը 05:30-ին, տեղի կունենա կինոյի ոլորտի ամենասպասված իրադարձությունը` Ամերիկյան կինոակադեմիայի 87-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը:
«Օսկար»-ն այս տարի կկայանա Դոլբի թատրոնում, որը գտնվում է Հոլիվուդի սրտում, և ուղիղ եթերով կհեռարձակվի աշխարհի ավելի քան 225 երկրում, այդ թվում` Հայաստանում:
Ստորև Armlur.am-ը ներկայացնում է ամենահեղինակավոր կինոմրցանակաբաշխության նոմինանտներին.
Գլխավոր անվանակարգ` «Լավագույն ֆիլմ»`
«Ամերիկացի դիպուկահարը» (American Sniper)
«Բըրդմեն» (Birdman or (The Unexpected Virtue of Ignorance)
«Պատանեկություն» (Boyhood)
«Grand Budapest հյուրանոցը» (The Grand Budapest Hotel)
«Իմիտացիոն խաղ» (The Imitation Game)
«Սելմա» (Selma)
«Ամեն ինչի տեսությունը» (The Theory of Everything)
«Մոլուցք» (Whiplash)
«Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրված են.
Սթիվ Քարել («Աղվեսի որսորդը»)
Բրեդլի Քուփեր («Ամերիկացի դիպուկահարը»)
Բենեդիկ Քամբերբեչ («Իմիտացիոն խաղը»)
Մայքլ Քիթոն («Բըրդմեն»)
Էդդի Ռեդմեյն («Ամեն ինչի տեսությունը»)
«Լավագույն դերաանուհի» անվանակարգում առաջադրված են`
Մարիոն Կոտիյար («Երկու օր, մեկ գիշեր»)
Ֆելիսիթի Ջոնս («Ամեն ինչի տեսությունը»)
Ջուլիանա Մուր («Նույն Էլիսը»)
Ռոզամունդ Փայք («Անհետ կորածը»)
Ռիզ Ուիզերսփուն («Վայրի կինը»)
«Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում կպայքարեն.
Ռոբերտ Դուվալ («Դատավորը»)
Իթեն Հոուք («Պատանեկություն»)
Մարկ Ռուֆալո («Աղվեսներ որսացողը»)
Էդվարդ Նորտոն («Բըրդմեն»)
Ջ. Ք. Սիմոնս («Մոլուցք»)
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» կոչման համար կմրցեն`
Պատրիսիա Արքեթ («Պատանեկություն»)
Լաուրա Դերն («Վայրի կինը»)
Կիրա Նայթլի («Իմիտացիոն խաղ»)
Մերիլ Սթրիփ («Դեպի անտառ»)
Էմմա Ստոն («Բըրդմեն»)
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթողի դերին հավակնում են Ալեխանդրո Ինյարիտուն («Բըրդմեն»), Ռիչարդ Լինքլեթերը («Պատանեկություն»), Բոնեթ Միլերը («Աղվեսի որսորդը»), Վես Անդերսոնը («Grand Budapest հյուրանոցը»), Մորթեն Թիլդամը, («Իմիտացիոն խաղը»):
«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում առաջադրված են` «Մեծն հերոսը 6» 6 (Big Hero 6), «Հրեշների ընտանիքը» (The Boxtrolls), «Ինչպես վարժեցնել վիշապին» (How to Train Your Dragon 2), «Ծովի երգը» (Song of the Sea), «Կագույա արքայադստեր հեքիաթը» (The Tale of the Princess Kaguya):
Լավագույն օտարալեզու ֆիլմի անվանակարգում կպայքարեն ռուսաստանցի ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Լիևաթանը», վրաց-էստոնական համատեղ արտադրության «Մանդարինի ծառերը» և այլ ժապավեններ: