ԳԱԼԱ-ն հայտնում է, որ անհետացել է Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայող Արթուր Աֆյանը։ Զինծառայողի անհետացման մասին ոստիկանությանը հաղորդում է ներկայացրել վերջինիս կինը, երբ նա տեւականորեն չի պատասխանել հեռախոսազանգերին:
Կինը ներկայացրել է, որ փետրվարի 21-ի առավոտից հետո նա Արթուրի մասին տեղեկություններ չունի:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում Մարմաշենի գյուղապետ Աշոտ Եղոյանը պատմեց, որ իր ունեցած տեղեկություններով՝ Արթուրը Իջեւանից էր կամ շրջակա գյուղերից, ամուսնացել է եւ պայմանագրային զինծառայության մեջ է ռուսական ռազմաբազայում: Նա կնոջ հետ տուն է վարձակալել եւ բնակվում են Գյումրիում:
Մանրամասները` այստեղ: