
Հինգ տարի առաջ ԱՄՆ-ում` 60 տարեկան հասակում, կյանքից հեռացավ հայտնի ջազային երգչուհի Էլվինա Մակարյանը: Երգչուհին ծնվել է Երևանում, ավարտել Կոմիտասի անվան կոնսերվատորիան: Դեռ 12 տարեկան հասակում ստացել է իր առաջին մրցանակը: Իսկ 16 տարեկանում արդեն երգել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Երևանի պետական էստրադային նվագախմբում:
90-ականներին նա Հայաստանը “ողողել” էր իր գրած “Յարո ջան”և “Երևան” երգերով: Հատկապես 1993-1996 թվականները նրա համար վերածննդի տարիներ էին:
Էլվինան ելույթ է ունեցել աշխարհի տարբեր բեմերում: Կյանքի վերջին տարիներին նա ԱՄՆ-ում էր բնակվում: