Ավարտվեց «Օսկար»-ի մրցանակաբաշխությունը. հայտնի են հաղթողները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոլիվուդի սրտում գտնվող Դոլբի թատրոնում ավարտվեց կինոյի ոլորտի ամենասպասված իրադարձությունը` Ամերիկյան կինոակադեմիայի 87-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը:

Armlur.am-ն արդեն ներկայացրել էր մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում առաջադրված նոմինանտներին:

Այժմ ներկայացնում ենք «Օսկար 2015»-ի հաղթողներին:

Եվ այսպես, «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթեց  «Բըրդմեն» ֆիլմը:

Այս անվանակարգում առաջադրված էին «Ամերիկացի դիպուկահարը», «Բըրդմեն», «Պատանեկություն», «Grand Budapest հյուրանոցը», «Իմիտացիոն խաղ», «Սելմա», «Ամեն ինչի տեսությունը» և «Մոլուցք» ֆիլմերը:

best picture

 

«Լավագույն դերասան» կոչմանն արժանացավ Էդի Ռեդմեյնը՝ («Ամեն ինչի տեսությունը»):

eddie oscar

Այս անվանակարգում հաղթողի հավակնորդներն էին Սթիվ Քարելը («Աղվեսի որսորդը»), Բրեդլի Քուփերը («Ամերիկացի դիպուկահարը»), Բենեդիկ Քամբերբեչը («Իմիտացիոն խաղը»), Մայքլ Քիթոն («Բըրդմեն»), Էդդի Ռեդմեյնը («Ամեն ինչի տեսությունը»):

best actor

 

«Լավագույն դերաանուհի» անվանակարգում հաղթեց Ջուլիանա Մուրը («Նույն Էլիսը»):

juliana moore

Այս անվանակարգում պայքարում էին հետևյալ դերասանուհիները` Մարիոն Կոտիյար («Երկու օր, մեկ գիշեր»), Ֆելիսիթի Ջոնս («Ամեն ինչի տեսությունը»), Ջուլիանա Մուր («Նույն Էլիսը»), Ռոզամունդ Փայք («Անհետ կորածը»), Ռիզ Ուիզերսփուն («Վայրի կինը»):

best actress

 

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում «Օսկար»-ին արժանացավ Ջեյ Քեյ Սիմոնսը («Մոլուցք»):

j q simons

Այս անվանակարգում առաջադրված էին Ռոբերտ Դուվալը («Դատավորը»), Իթեն Հոուքը («Պատանեկություն»), Մարկ Ռուֆալոն («Աղվեսներ որսացողը»),  Էդվարդ Նորտոնը («Բըրդմեն») և Ջեյ Քեյ Սիմոնսը («Մոլուցք»):

best actor in a supporting role

 

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» կոչմանն արժանացավ Պատրիսիա Արքեթը («Պատանեկություն»):

patricia

Այս անվանակարգին նրա հետ պայքարում էին Լաուրա Դերնը («Վայրի կինը»), Կիրա Նայթլին («Իմիտացիոն խաղ»), Մերիլ Սթրիփն («Դեպի անտառ») ու Էմմա Ստոնը («Բըրդմեն»):

actress in a supporting role

 

«Լավագույն ռեժիսոր» ճանաչվեց Էմանուել Լյուբեցկին՝ «Բըրդմեն» ֆիլմի համար:

Այս անվանակարգում հաղթողի դերին հավակնում էին Ալեխանդրո Ինյարիտուն («Բըրդմեն»), Ռիչարդ Լինքլեթերը («Պատանեկություն»),  Բոնեթ Միլերը («Աղվեսի որսորդը»), Վես Անդերսոնը («Grand Budapest հյուրանոցը»), Մորթեն Թիլդամը, («Իմիտացիոն խաղը»):

best director

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում հաղթեց «Մեծն հերոսը 6»-ը:

animation

Կոչման հավակնորդներն էին` «Մեծն հերոսը 6»,  «Հրեշների ընտանիքը», «Ինչպես վարժեցնել վիշապին», «Ծովի երգը», «Կագույա արքայադստեր հեքիաթը»:

best animation feature

ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի մասին ֆիլմը «Օսկար» մրցանակի է արժանացավ «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում։

«Լավագույն օտարալեզու ֆիլմ» ճանաչվեց լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկու «Իդա» ֆիլմը։

Ֆիլմի համար գրված լավագույն երաժշտության համար մրցանակի արժանավ Ալեքսանդր Դեպլան՝ «Գրանդ Բուդապեշտ հյուրանոցը» ֆիլմի սաունդրեքի համար:

«Իմիտացիոն խաղ» ֆիլմի սցենարիստ Գրեմ Մուրը մրցանակ ստացավ լավագույն հեշտացված սցենարի համար։

«Լավագույն սցենար» անվանակարգում հաղթեց «Բըրդմեն» ֆիլմը։

«Սելմա» ֆիլմից Glory երգը հաղթեց «Լավագույն երգ» անվանակարգում։




Լրահոս