
Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Պետեր Չեխի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Լիվերպուլ»-ը:
Նրանք ցանկանում են թիմ հրավիրել չեխ ֆուտբոլիստին, ով կկարողանա փոխարինել թիմի բելգիացի դարպասապահ Սիմոն Մինյոլեին: Չեխը, ով չի կարողացել մրցակցել դարպասապահ Տիբո Կուրտուայի հետ, կարող է լքել թիմն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Նշենք, որ Չեխի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռոմա»-ն և «Նապոլի»-ն: