ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռազմական բժիշկ Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչը՝ փաստաբան Տիգրան Եգորյանը, պատրաստվում է միջնորդել, որպեսզի ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին ներգրավեն որպես կասկածյալ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա ասաց, թե քրեական գործի նյութերին ծանոթանալուց պարզ է դարձել, որ Ռ. Հայրապետյանն առնվազն տեղյակ է եղել «Հարսնաքար»-ում այդ օրը տեղի ունեցողից, միգուցե նաեւ ինքն է հրահանգել զինվորական բժիշկներին ծեծել: Ըստ փաստաբանի՝ այդ ամենը կապացուցվի պատգամավորի հեռախոսի վերծանումները ստանալու դեպքում: «Մեզ տվել են քրեական գործի ողջ նյութերի պատճենները, բացառությամբ հատորների ցանկից: Ամենայն հավանականությամբ, այն մեզ չեն տվել բարդություններ ստեղծելու նկատառումներով»,-նշեց նա:




Լրահոս