Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի եւ փակ ավտոճանապարհներ:

Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Գորիս եւ Կապան քաղաքներում տեղում է թույլ ձյուն:

Խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:




Լրահոս