
«Մոխրագույնի 50 երանգներ» կինոդրաման վարձույթի առաջին 10 օրը հավաքել է ավելի քան 320 միլիոն դոլար: Այս գումարն ութ անգամ գերազանցում է ֆիլմի համար Universal Pictures-ի ծախսերը: Նշենք, որ ֆիլմը նկարահանված է համանուն վեպի հիման վրա և նախատեսված է նկարահանել նաև ֆիլմի երկրորդ և երրորդ մասերը:
Լրատվամիջոցները նաև նշում են, որ ֆիլմի հանդեպ հանդիսատեսի հետաքրքրությունը նվազում է: Շատ կինոքննադատներ կանխատեսում էին իրադարձությունների նման ընթացք, սակայն, ընդհանուր առմամբ, ֆիլմի պրեմիերան հաջողվել էր: