
Այսօր մեկնարկում են հինգերորդ գումարման Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանի աշխատանքները: Խորհրդարանի կայքից տեղեկանում ենք, որ ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 7 հարց, իսկ ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 134 հարց, 34 միջազգային պայմանագիր:
Նշենք, որ այսօր մեկնարկող քառօրյան հետաքրքիր է հատկապես ԲՀԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակով: Այսօր կարող է պարզ դառնալ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պատգամավորական մանդատից զրկելու հարցը: Դեռ անհայտ է նաև ԲՀԿ պատգամավորների ճակատագիրը. հայտնի չէ` նրանք այսօր կմասնակցեն քառօրյայի աշխատանքներին, թե ոչ: