ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանն առաջիկայում կուսակցություն է հիմնելու: Այս օրերին քննարկվում է անվանումը: Չի բացառվում, որ կուսակցության հիմնադիր անդամ դառնա «Ազատ դեմոկրատներ»-ից օրերս դուրս եկած, նախկին ՀՀՇ-ական Արարատ Զուրաբյանը: Նշենք, որ Սաթիկ Սեյրանյանը ժամանակին մասնակցել է «Ազատ դեմոկրատներ»-ի համաժողովներին, նույնիսկ հայտարարել, որ գաղափարապես համաձայն է այդ կուսակցության ծրագրին: Փորձեցինք այս ամենի հետ կապված մեկնաբանություն խնդրել Ա. Զուրաբյանից, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում: Իսկ Ս. Սեյրանյանը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ: Հիշեցնենք, որ Ս. Սեյրանյանը պատգամավորի թեկնածու էր առաջադրվել Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում, որտեղից պատգամավոր ընտրվեց Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը:




Լրահոս