HSBC բանկի տնօրենը գաղտնի հաշվեհամարներ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

HSBC-ի գործադիր տնօրենը, ով  խոշոր ֆինանսական խախտումների մեջ մեղադրանքներից  հետո խոստացել էր բարեփոխումներ իրականացնել, ինքն է հայտնվել այդ սկանդալի կենտրոնում:

Guardian թերթը մեղադրել է Շոն Գուլիվերին այն բանում, որ նա մի քանի միլիոն դոլար ունի գաղտնի հաշվեհամարների վրա:

Հրատարակչության տվյալներով, որոնք ձեռք են բերվել մի շարք տեղեկությունների արտահոսքի արդյունքում, HSBC-ի տնօրենը Պանամայում գրանցված ընկերության անունից գումարներ է փոխանցել  բանկի շվեյցարական մասնաճյուղ:

Հենց HSBC բանկի Շվեյցարիայի մասնաճյուղն է կասկածվում հազարավոր մարդկանց կողմից հարկերից խուսափելու հարցում օգնելու մեջ:

Հետաքննությունը շարունակվում է:




Լրահոս