ԲՀԿ-ն լքեց ևս մեկ պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ խմբակցությունը լքել է պատգամավոր Դավիթ Քոչարյանը: Դ. Քոչարյանը հանդես է եկել հայտարարությամբ. «Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ընտրողներ.

Հայտնում եմ ձեզ, որ դուրս եմ գալիս ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: Այսուհետ ԱԺ-ում հանդես կգամ որպես անկուսակցական պատգամավոր»:

Նա ընտրվել էր Հրազդանից:

Նշենք, որ այս պատգամավորը ամիսներ առաջ պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել, սակայն մի քանի օր անց ետ էր վերցրել դիմումը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ԲՀԿ առճակատումից հետո ԲՀԿ խմբակցությունից և կուսակցությունից դուրս էին եկել Կարո Կարապետյանը, Արագած Ախոյանը, Գրիգորի Մարգարյանը, Հարություն Ղարագյոզյանը և Մելիք Մանուկյանը:




Լրահոս