Ինքնասպան է եղել Երվանդ Զախարյանի աշխատակիցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 20-ին Բագրևանդ թաղամասի տներից մեկի այգում ծառից կախվելու միջոցով ինքնասպան է եղել 52-ամյա Աշոտ Վարդանյանը: Նշենք, որ նա ապրում էր Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի առանձնատան այգու հարևանությամբ գտնվող վագոն-տնակում:

Armlur.am-ի տեղեկություններով` ինքնասպան եղածը Երվանդ Զախարյանի աշխատակիցներից էր: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` տղամարդն ինքնասպանություն է գործել ֆինանսական խնդիրների պատճառով:

Տեղեկացնենք, որ դեպքի օրը կայացել է նախարար Երվանդ Զախարյանի դստեր նշանդրեքը: Լուրեր էին շրջանառվում նաև, որ տղամարդը նման քայլի է դիմել կայանալիք նշանդրեքի պատճառով, որոնք սակայն կարճ ժամանակ անց հերքվել են:

Ոստիկանության լրատվական բաժնից Armlur.am-ը տեղեկացավ, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Հարուցվել է քրեական գործ:




Լրահոս