Չնայած Արտաշես Գեղամյանը վաղուց է հանրապետականացել ու ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձել, սակայն պարզվում է՝ նրան պատկանող «Ազգային միաբանություն» կուսակցությունը կայքէջ էլ ունի: Ամեն օր այն 2-5 այցելու է ունենում, իսկ համեստ ձեւավորմամբ ու խիստ կուսակցականացված կայքի միայն հիմնական էջում Արտաշես Մամիկոնիչի ուղիղ 11 լուսանկար է տեղադրված: Ա. Գեղամյանի կուսակցության կայքում օրերս հայտնվել է նաեւ Ս. Սարգսյան-Վ. Պուտին հանդիպման պաշտոնական լուսանկարը: Սրանով, թերեւս, Ա. Գեղամյանը հասկացնում է, որ ինքը, իրենից բացի, ճանաչում եւ ընդունում է նաեւ Ս. Սարգսյանին ու Վ. Պուտինին:
ՀԱՄԵՍՏԱԲԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ