
Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը ռեկորդ է սահմանել Իսպանիայի առաջնության շրջանակներում մասնակցած խաղերի քանակով:
«Էլչե»-ի դեմ հանդիպումը 328-րդն էր 33-ամյա դարպասապահի համար: Նախորդ ռեկորդը պատկանում էր հարձակվող Ռաուլ Գոնսալեսին, ով մադրիդյան ակումբի կազմում հանդես է եկել 1994-2010 թվականներին: