
Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Էրիկ Աբիդալը հավատում է, որ Լիոնել Մեսսին մոտ ապագայում կարող է տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ:
«Մեսսին «Բարսելոնա»-ում նվաճել է գրեթե ամեն ինչ, այդ իսկ պատճառով նա կարող է տեղափոխվել այլ ակումբ: Մեսսիի տեղափոխությունը ՊՍԺ հնարավոր է: Հնարավոր է, որ ՊՍԺ-ն հենց այն ակումբն է, որը կկարողանա համապատասխանել Մեսսիի մակարդակին»,- հայտարարել է Աբիդալը: