ԳՆԴԱՊԵՏԻ ՈՐԴՈՒՆ ԾԵԾԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 12-ին ծեծկռտուք եւ դանակահարություն է տեղի ունեցել Երեւանում: Գիշերը՝ ժամը 04:00-ի սահմաններում, Երեւանի Թումանյան փողոցում գտնվող «Ինեկո» բանկի մոտից թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխել 22-ամյա Հարություն Թանգամյանին, որը ստացել էր աջ ձեռքի կոտրվածք, ձախ կողմի ստորին երրորդական պատռվածք՝ սուր կտրող-ծակող առարկայի հարվածից եւ ձախ ոտնաթաթի կապանային վնասվածք: Հարությունը վնասվածքները ստացել է գիշերը՝ ժամը 02:30-ի սահմաններում՝ մի խումբ անձանց հետ վիճաբանության ժամանակ:  Վեճը տեղի է ունեցել «Մոսկվա» կինոթատրոնի շենքին հարակից «Կամի» կարաոկե-բարում, հետո շարունակվել դրսում: Տեղեկացանք, որ Հարությունը «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության պետ, գնդապետ Վանիկ Թանգամյանի տղան է: Փորձեցինք Թանգամյանից տեղեկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել իր որդու հետ, սակայն վերջինիս հեռախոսն անհասանելի էր: Ոստիկանությունից տեղեկացանք, որ նախաքննությունը դեռեւս շարունակվում է:




Լրահոս