«Տեղեկատվական տեխնոլոգիաներն իմ կյանքում» շարադրությունների համադպրոցական մրցույթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ Եվրասիա վարժարանի տնօրինությունը  հայտարարում է «Տեղեկատվական տեխնոլոգիաներն իմ կյանքում» խորագրով ստեղծագործական շարադրությունների համադպրոցական մրցույթ:

Մրցույթի նպատակն է պարզել, թե ինչ տեղ են զբաղեցնում Տեղեկատվական տեխնոլոգիաները այսօրվա դպրոցականների կյանքում, որքանով են այդ  տեխնոլոգիաները կրթական ծրագրերում ներդաշնակ օգտագործվում և նպաստում ուսուցման գործընթացին: Միաժամանակ մրցույթից ակնկալում ենք բացահայտել յուրահատուկ ունակություններով և կարողություններով երեխաների:

Մրցույթին կարող են մասնակցել հանրապետության հիմնական և ավագ դպրոցների աշակերտները:

Մրցույթը նախատեսված է անցկացնել 2 փուլով:

Առաջին փուլում մասնակիցներն աշխատանքները կներկայացնեն էլեկտրոնային տարբերակով ([email protected] էլ. հասցե)` 2015թ. փետրվարի 23-ից մինչև   մարտի 30-ը:

Մրցույթի երկրորդ փուլում բոլոր աշխատանքները կտեղադրվեն Եվրասիա վարժարանի Ֆեյսբուքյան էջում, որտեղ էլ սոցիալական ցանցի օգտատերերը հնարավորություն կունենան քվեարկելու մասնակիցների աշխատանքների օգտին`ապրիլի 6-ից ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում:

Մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկված են ՀՀ ԿԳՆ և ՏՏ ոլորտի հայաստանյան ներկայացուցիչները:

Մրցանակներ սահմանված են առաջին, երկրորդ և երրորդ անվանակարգերում: Ֆեյսբուքում ամենաշատ հավանություն հավաքած շարադրությունը ևս կստանա առանձին մրցանակ:

Առավել մանրամասները Եվրասիա վարժարանի կայքէջում ` www.college.eiu.am-ը:




Լրահոս