
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպման ժամանակ նրան հրավիրել է պաշտոնական այցով ժամանել Թբիլիսի:
«Իհարկե, ես այդ հրավերը վերապահումով եմ արել, նախագահ Պորոշենկոն կժամանի Վրաստան, երբ Ուկրաինայում իրավիճակը նրան թույլ տա դա անել, երբ Ուկրաինայում խաղաղությունն ավելի շատ լինի»,- ասել է Մարգվելաշվիլին:
Հավելենք, որ Վրաստանը եվրոպական երկրների առաջնորդների ու Ուկրաինայի նախագահի հետ միասին անցած կիրակի օրը մասնակցել է 2014-ին Ուկրաինայում բողոքի ցույցերի ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված միջոցառումներին: