
«Երբ խոսում ենք արտաքին հարթակների մասին, ապա այստեղ, ցավոք, մենք շատ ուշ ենք սկսել, որովհետեւ ունեինք Վարդան Օսկանյանի նման դեբիլ արտգործնախարար»:
ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրենը, այսպիսով, չափերն անցնում է: Նա մեր երկրի արտաքին հարցերի երբեմնի պատասխանատուին անվանում է «դեբիլ»: Ընդ որում, այս մասին խոսում է մի մարդ, որը նույն Օսկանյանի պաշտոնավարման տարիներին պետական մարմիններում է աշխատել եւ կարող էր «դեբիլության» մասին հայտնել ավելի վաղ՝ վտանգները կանխելու համար: Թե ինչու չի ասել, իր խնդիրն է, բայց փաստ է, որ այսօր Օսկանյանին քննադատելը հեռուստասերիալների քննադատությանը հավասար մի տեսակ «անշառ» թեմա է դարձել: Գուցե դա՞ է պատճառը: