
ԱԺ այսօրվա նիստում խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանի կողմից պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում է ստացվել: Իսկ Գրիգորի Մարգարյանից էլ` խմբակցությունից դուրս գալու դիմում:
Հիշեցնենք, որ այս օրերին մի քանի այլ ԲՀԿ-ական պատգամավորներ ևս հայտնել էին խմբակցությունից դուրս գալու մասին: Նրանց անունները, սակայն, ԱԺ նախագահը չնշեց: Այս պահին լրագրողները փորձում են պարզել` ինչ կլինի նրանց ճակատագիրը:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ԲՀԿ առճակատումից հետո ԲՀԿ խմբակցությունից և կուսակցությունից դուրս էին եկել Կարո Կարապետյանը, Արագած Ախոյանը, Գրիգորի Մարգարյանը, Հարություն Ղարագյոզյանը և Մելիք Մանուկյանը: