ԱՄՆ Ներքին անվտանգության նախարար Ջեխ Ջոնսոնը կոչ է արել ամերիկացիներին զգոն լինել «Աշ-Շաբաբ» սոմալական խմբավորման՝ արևմտյան երկրների առևտրի կենտրոնների վրա հարձակումներ իրականացնելու սպառնալիքներից հետո:
Ջոնսոնի խոսքերով՝ նա չափազանց լուրջ է ընդունել սոմալական իսլամիստների սպառնալիքները:
Համացանցում հրապարակված տեսանյութերում «Աշ-Շաբաբ» խմբավորման անդամները կոչ են անում իրենց կողմնակիցներին ահաբեկչական հարձակումներ իրականացնել ԱՄՆ-ում, Կանադայում ու Մեծ Բրիտանիայում առևտրի կենտրոնների վրա:
Իր դեմքը ծածկած տղամարդը, ով խոսում է բրիտանական ակցենտով, կոչ է արել «Աշ-Շաբաբի» կողմնակիցներին գրոհել եվրոպական երկրներում «ամերիկացիներին ու հրեաներին» պատկանող առևտրի կենտրոնների վրա: