Ուկրաինայի հատուկ ծառայությունները կանխել են Օդեսայում ահաբեկչությունը. Պյոտր Պորոշենկո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի հատուկ ծառայությունները կանխել են Օդեսայում ահաբեկչությունը: Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, հղում կատարելով Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությանը, այս մասին ուկրաինայի նախագահը ասել է իր լեհ գործընկեր Բրոնիսլավ Կոմորովսկիի հետ հանդիպման ժամանակ:

«Մեր թշանմիները փորձել են ապակայունացնել իրավիճակը Ուկրաինայում,- հայտարարել է Պորոշենկոն՝ ի նկատի ունենալով փետրվարի 22-ին Խարկովում տեղի ունեցած ահաբեկչությունը,- հատուկ ծառայություններին հաջողվել է կանխել Օդեսայում ահաբեկչությունը»:

Հիշեցնենք՝ փետրվարի 22-ին Խարկովում «եվրոմայդանի» տարելիցի առթիվ կայացած երթի ժամանակ պայթյուն է գրանցվել, որի արդյունքում զոհվել է 2 մարդ, ևս 9 վիրավորվել են:




Լրահոս