Վերջին շրջանում ակտիվ քննարկվում է Վանո Սիրադեղյանի վերադարձի հարցը: Նույնիսկ բանը հասավ նրան, որ «Հրապարակ» օրաթերթը, հղում անելով իր անանուն աղբյուրներին, գրեց, թե Վանոն մահացել է: Սակայն նրա կինը հերքեց լուրը: Թեեւ կարելի էր ենթադրել մի բան. եթե Վանո Սիրադեղյանը մահացած լիներ, օտար երկրում նրան չէին հուղարկավորի, իսկ Հայաստանում էլ դին չէր կալանավորվի: Այնուամենայնիվ…
ՀԱՐՑ. Ի՞նչ եք կարծում, Վանո Սիրադեղյանի վերադարձի համար կա՞ն քաղաքական, բարոյական եւ իրավական նախադրյալներ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ախր այնքան վերամբարձ հարց եք տալիս (ծիծաղում է-խմբ.), այսինքն ի՞նչ պետք է լինի, որ ասեմ՝ նախադրյալներ կան, թե ոչ: Մարդը թող վերադառնա, ի՞նչ է եղել որ:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր
ՊԱՏԱՍԽԱՆ. Եկե՛ք ինձ քաղաքական հարցերով մի՛ ծանրաբեռնեք: Այնքան զայրացած եմ, որ չեմ էլ ուզում բան ասել: Մարդիկ կան, որ հազարավոր կիլոմետրեր հեռու են եղել Վանո Սիրադեղյանից, բայց այսօր կարծիքներ են հայտնում, վերլուծություններ անում: Միայն մի բան կարող եմ ասել, որ Վանո Սիրադեղյանի վերադարձն առաջին հերթին անհրաժեշտ է իր ընտանիքին: Կան դեմքեր, որոնք ուզում են Վանո Սիրադեղյանով վերակենդանանալ:
Երեւանի նախկին ոստիկանապետ,
Վանոյի անդավաճան ընկեր
ՊԱՏԱՍԽԱՆ. Չեմ կարող Ձեր հարցին պատասխանել, քանի որ նախ՝ քաղաքական նախադրյալ ասելով՝ պարզ չէ, թե ինչ նկատի ունեք: Չեմ կարծում, որ քաղաքական ինչ-որ բան կա այստեղ, իրավականի հետ կապված՝ իրավապահները հանդես են եկել հայտարարությամբ, իսկ բարոյականն ինձ համար էլի պարզ չէ:
ԱԺ պետաիրավական հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Ցանկացած պարագայում Վանո Սիրադեղյանը կարող է վերադառնալ: Այլ հարց է՝ իրավական առումով ինքը կարող է վերադառնալ, թե ոչ, նկատի ունեմ՝ իրեն կձերբակալենմ թե ոչ: Ես այն կարծիքին եմ, որ եթե ինչ-որ բան եղել է, որը կարող է իրավական հետեւանքներ առաջացնել եւ իրավական պատասխանատվության ենթարկել այս հարցում, չեմ կարծում, որ Վանո Սիրադեղյանը միայնակ է որոշում կայացրել եւ միայնակ է իրականացրել: Ինչ եղել է, խմբակային եւ կոլեկտիվ է արվել:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Իմ եւ Հայաստանի կոմունիստական կուսակցության կարծիքով՝ Վանո Սիրադեղյանի համար կան բոլոր նախադրյալները, որ նա վերադառնա: Ինչո՞ւ, քանի որ այն, ինչ վերագրում են, թե նրա ժամանակ է եղել՝ հանցագործություններ եւ այլն, այսօր այդպիսի հանցագործությունները քիչ չեն: Չեմ գտնում, որ Վանո Սիրադեղյանն այն անձնավորությունն է, որ պետք է դուրս մղվի մեր պատմությունից եւ մնա վտարանդի, նրան պետք է բերել հայրենիք եւ օրենքի շրջանակներում հարցը կարգավորել:
Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ