ԲՀԿ-ն ուրախ է և երջանիկ. Լյովա Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` մինչ ԱԺ-ի հերթական քառօրյա նիստերի մեկնարկը, ԲՀԿ խմբակցությունը նիստ է անցկացրել: Խմբակցության սենյակը լքող պատգամավորները հրաժարվեցին մեկնաբանություններ տալ լրագրողներին` ասելով, որ խմբակցությունը հանդես կգա պարզաբանող հայտարարությամբ:

«Մենք ուրախ ենք և երջանիկ»,- նիստից դուրս գալով հայտարարեց ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը: Տիգրան Ուրիխանյանն էլ արտասանեց. «Գործն է անմահ, լավ իմացեք, որ ապրում է դարեդար»:

Այնուհետև  ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ նիստը սկսելուն պես հայտարարեց, որ իրենք բոյկոտում են այս քառօրյան: ԲՀԿ-ականները լքեցին դահլիճը:

«ԲՀԿ-ն շուտով հանդես կգա պարզաբանումներով ու անկեղծ, պարզ կներկայացնի իր հետագա քայլերն ու ռազմավարությունը»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:




Լրահոս