Ի՞նչն էր նախարարի աշխատակցի ինքնասպանության պատճառը. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել է, որ փետրվարի 20-ին ինքնասպանություն է գործել Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի աշխատակից 52-ամյա Աշոտ Վարդանյանը:

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Աշոտ Վարդանյանն ավելի քան 20 տարի աշխատել է նախարար Ե. Զախարյանի առանձնատան այգում, անգամ վագոն-տնակից բացի առանձնատանն իր սենյակն է ունեցել: Ինքնասպան եղած տղամարդն ամսական ստացել է 800 դոլար աշխատավարձ:

Լուրեր են շրջանառվում, որ տղամարդն անհաշտ հարաբերություններ է ունեցել կնոջ հետ. երկար տարիներ ապրել են առանձին` գրեթե ամուսնալուծվածի կարգավիճակում: Ամուսինների միջև վիճաբանությունները եղել են հիմնականում կենցաղային հարցերի շուրջ:

Ինքնասպան եղած տղամարդը տարիներ առաջ մի քանի անգամ վիրահատվել է, ինչի ծախսերն ամբողջությամբ հոգացել է Երվանդ Զախարյանը: Նա էլ իր հերթին բոլոր ժամանակներում եղել է հավատարիմ և նվիրված աշխատակից: Այս պահին լուրեր են շրջանառվում, թե Աշոտ Վարդանյանը նման քայլի է դիմել կա´մ ֆինանսական խնդիրներից ելնելով, կա´մ կնոջ հետ ունեցած անձնական տարաձայնությունների պատճառով:

Ավելի վաղ Armlur.amհայտնել էր, որ փետրվարի 20-ին Բագրևանդ թաղամասի տներից մեկի այգում ծառից կախվելու միջոցով ինքնասպան է եղել 52-ամյա Աշոտ Վարդանյանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հանգամանքները պարզվում են:




Լրահոս