
Խորհրդարանում քիչ առաջ քվեարկության դրվեց Սերժ Սարգսյանի պաշտոնանկության՝ իմպիչմենտի վերաբերյալ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օրինագիծը քառօրյա նիստերի օրակարգում ներառելու հարցը: Օրինագծին կողմ է քվեարկել ընդամենը 4 պատգամավոր: ՀԱԿ խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը:
Նիկոլ Փաշինյանը քվեարկությունից առաջ հայտարարել էր, թե նախագիծը մի քանի ամիս շրջանառության մեջ է եղել, սակայն չի ստացվել դրա վերաբերյալ որեւէ առաջարկ, այն դեպքում, երբ Փաշինյանն ինքը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ցանկացած առաջարկ նախագծի բովանդակության վերաբերյալ, եւ ավելին՝ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության վերաբերյալ ցանկացած նախագծի ինքը կարող է միանալ առանց բովանդակային քննարկման:
Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նախագծին կողմ քվեարկած չորս պատգամավորներն են՝ Նիկոլ Փաշինյան, Զարուհի Փոստանջյան, Խաչատուր Քոքոբելյան, Ալեքսանդր Արզումանյան: