Գյումրու ողբերգությունը ստիպել է հային մարտնչել Դոնբասում` ընդդեմ Ռուսաստանի (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Inforesist.org կայքը հարցազրույց է վերցրել ընդդեմ Ռուսաստանի` Ուկրաինայում մարտնչող հայից, ով որոշել է միանալ պայքարին Գյումրիում ռուս զինվորականի կողմից իրականացված սպանդից հետո:

Ներկայացնում ենք հարցազրույցը` կրճատ.

« «Սյոմա» մարտական մականունով հայը մասնակցել է նաև Լեռնային Ղարաբաղի պատերազմին, ինչպես նաև մարտնչել է Լուգանսկում `«Այդար» գումարտակի կազմում, դեռ այն ժամանակ, երբ այդ ստորաբաժանումը եղել է «ապօրինի զինված ձևավորում»:

«Սյոման»  Ուկրաինա է ժամանել դեռևս պատանի տարիքում՝ 1993 թ: Նրա ընտանիքն Ուկրաինա է մեկնել պատերազմի ու չքավորության պատճառով:

11008992_781963611880062_1594048149_n

Հայազգի մարտիկը պատմել է, որ Դոնբասում հանուն Ուկրաինայի մարտնչելու որոշումն ընդունելու վերջին կաթիլն է դարձել հունվարյան պատմությունը, երբ «ռուս զինվորը փախուստի է դիմել Հայաստանում ռուսական ռազմաբազայից ու գնդակահարել Գյումրիում բազմանդամ ընտանիքի անդամներին»:

Վերջինս նաև Դոնբասի իրավիճակը համեմատել է Լեռնային Ղարաբաղի հետ:

«Դոնբասում իրավիճակն արդեն գրեթե դարձել է հերթական Մերձդնեստր, Աբխազիա, Օսեթիա, Ղարաբաղ: Սա հետխորհրդային տարածքում մի նոր խոց է: Կարծում եմ՝ այս ամենն արվում է այն բանի համար, որպեսզի այդ տարածքները լինեն Մոսկվայի համար անհրաժեշտ դիրքում»,- ասել է «Սյոման»:

p_51808200wtmk




Լրահոս