«Գագիկ Ծառուկյանը բացակայությունների վերաբերյալ դեռևս հիմնավորումներ չի ներկայացրել»: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա հայտարարեց, որ այս հարցը դեռևս իրավական տեսքի է բերվում:
«Ուսումնասիրվել է Ազգային ժողովի բացակայությունների խնդիրը, հարցն իրավական տեսքի է բերվել, լրիվ հիմնավորումները կան: Լրացուցիչ տեղեկանքներ եմ ուզել, կարծում եմ, որ ժամանակին՝ պատշաճ կերպով այդ խնդիրը կլուծվի»:
Հարցին, թե ՀՀԿ-ն կամ ԱԺ-ն ստուգել են Գագիկ Ծառուկյանի բիզնեսները, հարկերի վճարումը, ԱԺ նախագահն արձագանքեց` սրանցից ոչ մեկն էլ ստուգող չեն, եւ որ Ծառուկյանի նկատմամբ ճնշումներ չկան:
«Սա քաղաքական իրավիճակներից բխող մոտեցում է: Կարծում եմ ճնշող-ճնշվող խնդիր չի լինի, առավել ևս՝ ո´չ հաղթողներ կլինեն, ո´չ պարտվողներ: Ո´չ այսօր է ճնշման ենթարկվել, ո´չ էլ վաղը կենթարկվի»: