Դատապարտելի է, որ ազգային ողբերգությունն օգտագործում են քաղաքական օրգազմ ապրելու համար. ՀՀԿ-ականը` Զարուհի Փոստանջյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` եզդիների և ասորիների ցեղասպանությունը ճանաչելու նախագիծը: ԱԺ բոլոր խմբակցությունները համաձայնության են եկել մեկ հայտարարության տեքստի շուրջ, որից հանվել է եզդիների ցեղասպանության հիշատակումը: Զ. Փոստանջյանը, սակայն, շարունակում է մեղադրել ԱԺ-ին ու հատկապես քաղաքական մեծամասնությանը նման խտրականության մեջ:

Հարցի շուրջ քննարկմանն արձագանքեց ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանը: «Ընդհանրապես դատապարտելի է, որ ազգային ողբերգությունն օգտագործում են նախընտրական կամ ընտրական կամպանիաների, անձնական ամբիցիաների բավարարման կամ քաղաքական օրգազմ ապրելու համար: Եզդի ժողովրդի ցեղասպանության փաստաթղթային բազան սահմանափակվում է մեկ կնոջ հիշողությամբ` առանց նյութական բազայի, առանց պատմաբանների, առանց խոշոր աշխատությունների»,-նշեց նա և շարունակեց.

«Տիկին Փոստանջյանն, ուզում է ԱԺ մեկ նիստով ճանաչի ցեղասպանության փաստ, որի ո´չ նյութական, ո´չ փաստաթղթային բազան չի վկայում ցեղասպանության միջազգային իրավական գնահատականի և ոչ մի պահանջի»,- հավելեց նա:

«Կողմ» 9, «դեմ» 6, 65 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ Զ. Փոստանջյանի նախագիծն օրակարգ չմտավ:




Լրահոս