Վահրամ Բաղդասարյանը` Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող ճնշումների մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին` Գագիկ Ծառուկյանը կմնա՞ քաղաքական դաշտում, թե՞ ոչ, կրկին նշեց, որ քաղաքականությունն ու բիզնեսը պետք է տարանջատել:

Դիտարկմանը, թե հասարակության լայն շերտերի շրջանում կարծիք կա, որ ժողովրդին թալանելու գործում Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի անունն է հաճախ շոշափվում, Բաղդասարյանն արձագանքեց, որ չի կարելի նման գնահատականներ տալ: «Այ, տեսնո՞ւմ եք` ինչ գնահատականներ եք տալիս, ասում եք` ժողովրդի մեծամասնությունը… Դե որ ժողովրդի այդ կարծիքները կարողանում եք լավ մոնիտորինգ անել` ընդհանուր իրավիճակի հետ կապված… Ժողովրդի մեծամասնությունը հարաբերական երևույթ է: Բնականաբար, այս փոքր երկրում կարող են հազարավոր կարծիքներ և գնահատականներ լինել չկամության, նախանձի, խանդի հողի վրա: Ամենավատ երևույթն այն է, որ մենք քաղաքական պայքարը տանում ենք դեպի անձնական դաշտ և բավական շեղումներ ենք տալիս այդ պայքարում»,- նշեց  պատգամավորը:

«Սերժ Սարգսյանի որոշումներն ու գնահատականները եղել են քաղաքական: Մարդիկ հասկացան և գնահատեցին, թե ինչ կարող է կատարվել, ինչ հետևանքներ կարող են ունենալ: Ճնշումներ չեն եղել»,- հավելեց Բաղդասարյանը:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս