Ծովում 6 տարի առաջ անհետացած ամուսնական մատանին գտնվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայում ծովն ընկած ամուսնական մատանին հայտնաբերվել է 6 տարի անց. գրում է The Daily Mail-ը: Փրկարար Մարկ Թորնը մատանին պատահաբար ծովն է գցել, երբ 2009-ին Դորսետում կանչով ծով է դուրս եկել: Բրիտանացին ափին մատանին փնտրել է մետաղներ հայտնաբերող սարքի միջոցով, ինչպես նաև` որոնումներ իրականացրել ջրի տակ, սակայն` ապարդյուն:

6 տարի անց նրա ծանոթ փրկարար Ստիվ Վուլֆորդը պատահաբար գտել է մատանին տեղատվության ընթացքում զբոսանքի ժամանակ: Վուլֆորդի խոսքերով՝ նա նկատել է ցեխի մեջ փայլող ինչ-որ մի իր ու որոշել է տեսնել, թե ինչ է դա: Ինչպես խոստովանել է Թորնը, նա երջանկությունից ցնցության մեջ է:

«Կարծում եմ` Ստիվին մեկ շիշ վիսկի եմ պարտք»,- ասել է փրկարարը, ով ամուսնացել է 2004թ.:




Լրահոս