
Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատվիրակությունն այսօր գիշերը կմեկնի Իսրայել, որտեղ վաղը մեկնարկելու է Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:
Այս կարևոր ստուգատեսում Հայաստանը կներկայացնեն՝ գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը, ինչպես նաև Արման Միքայելյանն և Վլադիմիր Պողոսյանը: