
Այսօր ԱԺ-ում բացվեց ժամանակակից գեղանկարչության ցուցահանդես, որտեղ բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Լրագրողներն ամբողջ ընթացքում փորձում էին մոտենալ Գալուստ Սահակյանին և ներքաղաքական հարցեր ուղղել, որն էլ զայրացրեց ԱԺ նախագահին:
«Ես հիմա կկանչեմ անվտանգության աշխատակիցներին, և ձեզ կհեռացնեն այստեղից: Գնացեք, կանգնեք ձեր տեղում և մի´ խանգարեք: Ձեր գործը լուսաբանելն է, բայց դուք ոչ թե լուսաբանում եք, այլ մրոտում: Մի՛ մոռացեք, թե ինչի համար եք դուք այստեղ եկել։ Կանգնե՛ք ձեր տեղը եւ ձեր գործով զբաղվեք»,-հայտարարեց նա: