Ես սիրո խոստովանություն չեմ լսել ոչ մեկից, որ լսեմ` կասեմ: Լրագրողների հետ զրույցում նման կերպ արձագանքեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանն` անդրադառնալով իր և ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանի հեռահար բանավեճերին:
Հարցին, թե Գագիկ Ծառուկյանը կհեռանա քաղաքականությունից, Գրիգորյանն նշեց. «Այ տղա, ես Նաստրադամո՞ւսն եմ, եկել էս ստից հարցեր ես տալիս»:
Իսկ այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Գագիկ Ծառուկյանի հանդեպ ճնշումները, գեներալն ասաց, թե ինքը տեղյակ չէ. «Ինքը գիտի, իրեն հարցրեք կասի, իրան են ճնշում, ընձի ե՞ք հարցնում»:
Այն հարցադրմանը, թե ինչպե՞ս եք վերաբերվում Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե քաղաքականությամբ պետք է զբաղվեն միայն ինտելեկտուալները` Գրիգորյանն ասաց. «Ինքը զբաղվում ա, նախագահը իսկապես զբաղվում ա քաղաքականությամբ»: