
Այսօր՝ ժամը 22-ի սահմաններում խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երեվանի Իսակովի պողոտայում: Փողոցի երթեվեկելի մասում իրար էին բախվել 2 “վազ 21-07″մակնիշի ավտոմեքենաներ, որի հետեվանքով նրանցից մեկը շրջվել էր:Վթարի պատճառ է հանդիսացել քանդած ճանապարհը:Բախման հետեվանքով մի քանի ժամ շարունակ կաթվածահար էր եղել երթեվեկությունը: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: