
«Իսլամական պետություն»-ը տեսանյութ է հրապարակել, որում ֆիքսված են կադրեր, թե ինչպես են քրդական փեշմերգայի զինյալները վանդակներում փակված վիճակում «շքերթի հանվել» Իրաքի Քիրքուկ քաղաքի փողոցներով. գրում է Daily mail-ը:
9 րոպե տևողությամբ տեսանյութում քուրդ զինյալները վանդակներում անցել են քաղաքի փողոցներով: Քուրդ մարտիկներից նաև հարցազրույց են վերցրել, իսկ հետո նրանց դուրս են հանել վանդկներից՝ ստիպելով ծնկի իջնել իսլամիստ զինյալների առջև: Տեսանյութն ավարտվում է պատանդ ընկած ամենատարեց տղամարդուն գնդակահարելով: