14-ամյա գյումրեցի աղջկա անհայտ կորչելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քննչական կոմիտեից Armlur.am-ը տեղեկացավ, որ քրեական գործը հարուցվել է սեռական ոտնձգության հատկանիշներով:
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին ՀՀ ոստիկանության կողմից 3 օր փնտրվող գյումրեցի 14-ամյա Քրիստինա Խաչատրյանը հայտնաբերվել է Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում: Քրիստինա Խաչատրյանին գտնելու հարցում մեծ դեր են ունեցել նաև հեռախոսային գաղտնալսումները:
Հիշեցնենք նաև, որ լուրեր էին տարածվել, թե աղջնակը դեռահասների շրջանում տարածված էմո շարժման անդամ է, և նրա տագնապած հարազատներն աղջկա անհետացումը առավելապես դրանով են պատճառաբանել: