Հրապարակ. Սաշիկ Սարգսյանը ՀԷԿ է կառուցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԷԿ-երի բիզնեսը վերջին շրջանում թափ է առնում: Սա, պարզվում է, բավական եկամտաբեր բիզնես է: Այս ոլորտում բիզնես գործունեություն է ծավալել նաև Սերժ Սարգսյանի եղբայրը` Սաշիկ Սարգսյանը: Նա Գեղարքունիքի մարզի Արգիճի գետի վրա պատրաստվում է ՀԷԿ կառուցել: Հողահարթեցման աշխատանքները կատարվել են, սակայն կառուցման աշխատանքները դադարեցված են: Այս կառույցով սկսել են հետաքրքրվել բնապահպանները` նրանք փորձում են պարզել, թե որքանով է թույլատրվում նշված տեղում ՀԷԿ-ի կառուցումը: Մտավախություն կա, որ ՀԷԿ-ը շահագործվելու է ոռոգման ջրի հաշվին: Թեև կառուցողը վստահեցրել է, թե ՀԷԿ-ն առանձին ջրագծով է աշխատելու, և գյուղացիները հավատացել են վստահեցումներին, ավելին` նրանք ոգևորվել են, թե Սաշիկ Սարգսյանի հերթական բիզնեսը դրական ազդեցություն է ունենալու իրենց գյուղի վրա` էլեկտրաէներգիայի արտադրության առումով, ինչպես նաև հույսեր են փայփայել, թե աշխատատեղեր կբացվեն: Երազանք ունեն նաև, որ նախագահի եղբայրն իր բիզնեսի վայրը հասնող ողջ ճանապարհը կկառուցի: Բնականաբար, գյուղացիներին շատ քիչ է հուզում, թե ՀԷԿ-երի կառուցման հետևանքով Սևանա լիճն ինչ խնդիրներ է ունենալու, կամ թե դա ինչպես է ազդելու ձկնատեսակների գոյության վրա: ,Հրապարակըե նշում է, որ Մարտունու տարածքում, Վարդենիկ գյուղի գետի վրա պատրաստվում է ՀԷԿ կառուցել նաև Աժ պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Թունելը: Նա էլ իր հայրենի հողում է որոշել բիզնես դնել: Վերջինս ՀԷԿ ունի նաև Վայոց ձորի մարզում. Արփա-Սևան թունելի մոտ է գտնվում ,Եղեգիս-1 ե-ը




Լրահոս