
Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) մամլո ծառայությունը հերքել է Հայաստանի Գյումրի քաղաքում տեղակայված ռազմաբազայից զինծառայողի անհետացման մասին լուրերը:
«Այս պահի դրությամբ Հայաստանում ռուսական ռազմաբազայի ողջ անձնակազմը գտնվում է իր մշտական տեղակայման վայրում»,- հայտնել է ՀՌՕ մամլո ծառայության պետ Իգոր Գորբուլը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Գյումրիի ռուսական ռազմաբազայից պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանը հետախուզվում է ոստիկանության կողմից: