
Հիվանդանոցից Ոստիկանության Գյումրիի բաժնում օգոստոսի 16-ին՝ ժամը 09.45-ին, հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 79-ամյա մի տղամարդ: Ըստ Ոստիկանության կայքի՝ մեկնած օպերտիվ խմբին տուժողի որդին հայտնել է, որ հայրը վնասվածքներն ստացել է նույն օրը, ժամը 09.00-ի սահմաններում, տան մոտ կայանված ամբարձիչ տրակտորը գործարկելիս, երբ տրակտորը հետ է շարժվել, և հայրը մնացել է անիվի տակ: Կատարվում է նախաքննություն: