
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեյզեր կրտսերը հայտարարել է, որ չի պատրաստվում թերագնահատել իր առաջիկա մրցակցին` Մեննի Պակյաոյին:
«Ինձ համար սա պարզապես հերթական մենամարտ է: Ձեռքերս ավելի երկար են, ավելի բարձրահասակ եմ և ուժեղ: Սակայն Պակյաոն այնքան էլ բազմակողմանի զարգացած չէ, ինչպես ես:
Ես կարող եմ վերահսկել դիմակայության ընթացքը` շարժվելով առաջ կամ հետ, կարող եմ հիմնվել հակագրոհների վրա: Ցանկացած գործողություն խելացի եմ կատարում: Ամեն դեպքում` չեմ կարող թերագնահատել Պակյաոյին, ամեն ինչ կարող է պատահել: Չեմ նյարդայնանում և չեմ անհանգստանում»,- ասել է Մեյվեզերը: