
Մոսկվայի Խամովնիչեսկի շրջանի դատարանը վճռել է, որ Pussy Riot փանկ-խմբի երեք անդամները խուլիգանություն են կատարել Քրիստոս Փրկչի տաճարում կրոնական ատելության հիմքերով: Դատավոր Մարինա Սիրովան նկատել է, թե ակցիան մանրամասն ծրագրվել էր, նախապատրաստվել է հանցագործության յուրաքանչյուր փուլը, մեջբերում է “ՌԱՊՍԻ”-ն:
“Ամբաստանյալները գիտակցել են իրենց գործողությունների եւ արտաքին տեսքի վիրավորական բնույթը: Մտադրվել են իրենց գործողություններին հրապարակային արձագանք եւ հանրային ռեզոնանս տալ, ցանկացել են վիրավորել ոչ միայն տաճարի սպասավորներին, այլեւ լայն հանրությանը, խորը վիրավորանք են հասցրել ուղղափառ հավատացյալներին”,- ասել է դատավորը:
Այսպիսով, դատարանը Մարիա Ալյոխինայի, նադեժդա Տոլոկոննիկովայի եւ Եկատերինա Սամուցեւիչի նկատմամբ մեղադրական վճիռ կկայացնի: Թե ինչ պատիժ կսահմանվի, պարզ կդառնա դատավճռի հրապարակման վերջում:
news .am