Եվրոպայի ամենաթանկ հուշարձանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Իտալական Մոնցի և Բրիանցա առևտրաարդյունաբերական պալատը ըստ բրենդերի արժեքի համեմատել է Եվրոպայի ամենահայտնի հուշարձանները,- գրում է Euromag-ը: Բրենդերի գնահատման ժամանակ մասնագետները հաշվի են առել տեղի տնտեսական առանձնահատկությունները, հուշարձանի հայտնիության ցուցանիշը, այն այցելողների թիվը, ինչպես նաև հուշարձանի սպասարկման ոլորտում աշխատողների քանակը: Ուսումնասիրությունների արդյունքում Եվրոպայի ամենաթանկ զբոսաշրջային բրենդ է ճանաչվել Փարիզի Էյֆելյան աշտարակը` 434 մլրդ եվրո, ինչը մոտ 5 անգամ գերազանցում է Հռոմի Կոլիզեումին (91 մլրդ): Մյուս եվրոպական բրենդերը, ինչպիսիք են Միլանի Լա Սկալա թատրոնը (207մլրդ եվրո), Լոնդոնի Թաուերը Բրիջը (70 մլրդ), Սթոունհենջը (10.5 մլրդ) և Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա մայր տաճարը (90.366 մլրդ) ավելի “էժան” են գտահատվել:
tert .am




Լրահոս