
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի Թուրինի «Յուվենտուս»-ի հետ հանդիպումը կարող է բաց թողնել «Բորուսիա»-ի 6 ֆուտբոլիստ:
Կևին Գրոսկրոյցը և Էրիկ Դուրմը շարունակում են ապաքինվել վնասվածքից, իսկ Սեբաստիան Կելի, Յագուբ Բլաշիկովսկու, Չիրո Իմոբիլեի և Սվեն Բենդերի մասնակցությունը հարցականի տակ է:
«Յուվենտուս» – «Բորուսիա» հանդիպումը կկայանա փետրվարի 24-ին և կսկսվի Երևանի ժամանակով 23:45-ին: