
Քիչ առաջ Armlur.am-ին տեղեկություններ հասան, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը պատրաստվում է լքել ևս երկու պատգամավոր` Մուշեղ Պետոյանն ու Ռուստամ Գասպարյանը:
Armlur.am-ն ավելի վաղ գրել էր, որ այսօր առավոտյան ԲՀԿ խմբակցությունը լքել է Դավիթ Քոչարյանը, ով պատգամավոր էր ընտրվել Հրազդանից:
Հիշեցնենք նաև, որ ՀՀԿ-ԲՀԿ առճակատումից հետո ԲՀԿ խմբակցությունից և կուսակցությունից դուրս էին եկել Կարո Կարապետյանը, Արագած Ախոյանը, Գրիգորի Մարգարյանը, Հարություն Ղարագյոզյանը և Մելիք Մանուկյանը: