Փետրվարի 23-ին, ժամը 19.40-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Իջևան – Նոյեմբերյան հատվածի 4-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 20ՕՏ677 պ/հ (վարորդ` Հ. Ն. Կիրանցի գյուղապետ) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, առկա է գազի արտահոսք. տուժածներ չկան:
Հրշեջ – փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված և դադարեցրել գազի արտահոսքը: