
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր հրամաններ է ստորագրել, համաձայն որոնց` աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ են ուղարկվել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Սուրեն Խուդոյանն ու Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման քննական ստորաբաժանման պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Դավթյանը:
Armlur.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից հաստատեցին վերը նշված տեղեկությունը: