Որպես անհայտ կորած որոնվում է ռուսական ռազմաբազայի հայ զինծառայողը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի 7 բ շենքի 44 բնակարանի բնակիչ, 1989 թ. ծնված Արթուր Սուրենի Աֆյանը: Armlur.am-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ Արթուրը փետրվարի 21-ին, ժամը 02.00-ի սահմաններում, տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել:

Նշենք, որ նա հանդիսանում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայող և նրա անհետացման մասին արդեն հայտնել էինք: Միաժամանակ,  Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) մամլո ծառայությունը հերքել է Հայաստանի Գյումրի քաղաքում տեղակայված ռազմաբազայից զինծառայողի անհետացման մասին լուրերը:





Լրահոս