
Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Յայա Տուրեն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում կայանալիք կատալոնական «Բարսելոնա»-ի հետ խաղի մասին:
«Եթե մենք հաղթենք «Բարսելոնա»-ին, ապա կհասնենք մինչև եզրափակիչ փուլ: Եթե այս մրցաշարում կա գերբարդ մրցակից, դա «Բարսելոնա»-ն է: Ժամանակին հանդես եմ եկել այդ ակումբում և գիտակցում եմ, թե ինչ եմ ասում»,-նշել է Տուրեն: